Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Էլինար Վարդանյանը հեռացվել է ԲՀԿ շարքերից

15:15, հինգշաբթի, 08 հոկտեմբերի, 2015 թ.
Էլինար Վարդանյանը հեռացվել է ԲՀԿ շարքերից

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերից հեռացրել են պատգամավոր Էլինար Վարդանյանին: «Քննարկումներ են եղել, և տարածքային կառույցը միաձայն որոշում է կայացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից հեռացնել Էլինար Վարդանյանին։ Որոշումն ուղարկվել է քաղաքական խորհրդին»,- այսօր, լրագրողների հետ զրույցում ասել է ԲՀԿ խմբակցության մամուլի քարտուղար Վահան Բաբայանը` հավելելով, որ յուրաքանչյուր կուսակցությունում կարող են նաև նման բաներ լինել։ Նա նշել է, որ ԲՀԿ-ում որոշ հայտնի անձանց հետ կան տարակարծություններ, բայց այդ տարաձայնությունները հետևանք են ոչ թե սահմանադրական փոփոխությունների նախագծի քվեարկությանը չմասնակցելու, այլ նրա, որ նշված անձինք արդեն երկար ժամանակ է չեն մասնակցում խմբակցության նիստերին, մարզային այցելություններին, չեն պատասխանում խմբակցության քարտուղարի զանգերին։ «Նրանք, փաստորեն, տոտալ բոյկոտում են։ Մենք չէինք ուզում բարձրաձայնել այս մասին, սակայն եկավ մի սահման, երբ ջրբաժանը սկսեց ավելի պարզ երևալ»,- ասել է նա։

4778 | 2
Facebook