Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ Պետդեպը հաստատել է Սաուդյան Արաբիային 5.4 միլիարդ դոլարի հրթիռներ վաճառելու որոշումը

11:56, հինգշաբթի, 30 հուլիսի, 2015 թ.
ԱՄՆ Պետդեպը հաստատել է Սաուդյան Արաբիային 5.4 միլիարդ դոլարի հրթիռներ վաճառելու որոշումը

ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է այն գործարքը, որի համաձայն Միացյալ Նահանգները պատրաստվում է 5.4 միլիարդ ամերիկյան դոլարի «Պատրիոտ» հակահրթիռային կայանի նորագույն PAC-3 տեսակի հրթիռներ վաճառել Սաուդյան Արաբիային: Այս մասին հաղորդում է «ԲիԲիՍի»-ն:

Աղբյուրը նշում է, որ այսպիսով Միացյալ Նահանգները ցանկանում է ուժեղացնել Սաուդյան Արաբիայի պաշտպանական համարակարգը, որը հանդիսանում է Մերձավոր արևելքում ԱՄՆ-ի հիմնական դաշնակից պետությունն ու ռազմավարական գործընկերը:

Գործարքը հավանության է արաժանացել այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները որոշում է կայացրել աստիճանաբար հանել Էր-Ռիյադի հիմնական հակառակորդ հանդիսացող Իրանի նկատմամբ կիրառված պատժամիջոցները:

Հիշեցնենք, որ Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ ձեռքբերված համաձայնագրին ընդդեմ խոսացող առաջին պետություններից մեկը Սաուդյան Արաբիան էր:

5430 | 0
Facebook