Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Հովհաննես Մանուկյանը խնդիրներ ուներ Սերժ Սարգսյանի հետ

14:26, չորեքշաբթի, 15 հուլիսի, 2015 թ.
Հովհաննես Մանուկյանը խնդիրներ ուներ Սերժ Սարգսյանի հետ
     ՀՀ արդարադատության նախարարի հրաժարականն անսպասելի էր. նրա անվան հետ կապված սկանդալներ չկային, աշխատանքը չէր թերագնահատվում, դե իսկ առջևում էլ սահմանադրական բերափոխումների հանրաքվեն էր, ու այս ֆոնին աշխատանքից ազատվելը զարմանալի էր: Ասում են` վերջին շրջանում նա հոգնել էր կառավարությունում աշխատելուց` կարոտով խոսելով դեսպանի իր նախկին աշխատանքի մասին:
     Ասում են նաև` նախարարը վիրավորված էր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում չընդգրկվելու համար, ինչի պատճառով խնդիրներ ուներ երկրի նախագահի հետ:
     Ի դեպ, Արդարադատության նախարարի թափուր պաշտոնի համար արդեն անուններ են շրջանառվում:
     Ասում են` հավանական թեկնածուներից են ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը, ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
16904 | 2
Facebook