Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ձեզնից լավ տղամարդ եմ. ցուցարար կինը` Հունան Պողոսյանին

13:05, երկուշաբթի, 06 հուլիսի, 2015 թ.
Ձեզնից լավ տղամարդ եմ. ցուցարար կինը` Հունան Պողոսյանին
     «Թողեք երեկոյան հավաքվենք, որոշում կայացնենք` լքենք էստեղ, թե ոչ: Ի՞նչ եք հիմա եկել, ասում` ազատեք պողոտան, թե չէ` գործողություն կանենք»,- դիմելով ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին` ասաց ցուցարարներից մի կին:
     «Թողեք գնանք նախագահի նստավայր, ինչո՞ւ չեք թողնում...»,- հավելեց կինը:
     «Տիկին, կնոջ հետ խոսելուց ես չեմ գոռում»,- ասաց Պողոսյանը:
     «Ես կին չեմ, ես Ձեզնից լավ տղամարդ եմ»,- նշեց ցուցարարը:
     Տեղեկացնենք, որ քիչ առաջ ոստիկաններն ապամոտաժեցին բարիկադ-աղբամանները:
3806 | 0
Facebook