Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Տաջիկստանի ՆԳՆ գնդապետը միացել է ԻՊ շարքերին և խոստանում է վերադառնալ ու ջիհադ կազմակերպել

12:56, հինգշաբթի, 28 մայիսի, 2015 թ.
Տաջիկստանի ՆԳՆ գնդապետը միացել է ԻՊ շարքերին և խոստանում է վերադառնալ ու ջիհադ կազմակերպել

Տաջիկստանի ՆԳՆ ՕՄՕՆ-ի հրամանատար, գնդապետ Գուլմորոդ Խալիմովն, ով անհետացել էր ապրիլի վերջին, սոցցանցերով հայտարարել է, որ միացել է ջիհադիստական «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններին: Ամենայն հավանականությամբ Սիրիայում նկարահանված տեսանյութում նա ասում է, որ այդ քայլին է դիմում, քանի որ իշխանությունն արգելում է կանանց ու աղջիկներին հիջաբ հագնել, հասարակական վայրերում նամազ անել և այլն: Գնդապետի հայտարարությունն արված է ռուսերենով: Նա սպառնում է վերադառնալ Տաջիկստան ու Ռուսաստան՝ ջիհադ անելու: «Լսե´ք, շուն նախագահներ ու նախարարներ, մենք կգանք ձեզ մոտ՝ սպանդ անելու հանուն ջիհադի, կմտնենք ձեր տներն ու կվերացնենք ձեզ»,- ասում է նա: Տաջիկստանի իշխանություններն առայժմ հրաժարվում են մեկնաբանել նրա քայլը, գրում է «ԲիԲիՍի»-ն:

6441 | 2
Facebook