Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Տեսնելով բուժանձնակազմի վեճը՝ հիվանդը սարսափից մահացել է

13:01, կիրակի, 24 մայիսի, 2015 թ.
Տեսնելով բուժանձնակազմի վեճը՝ հիվանդը սարսափից մահացել է

Ռուսաստանի Չելյաբինսկի մարզի Տյուբոկ ավանի հիվանդանոցում 87-ամյա կինը սրտի կաթված է ստացել՝ հիվանդանոցի սանիտարի և բուժքրոջ միջև ծագած թեժ վեճի ակամա ականատեսը դառնալով: Տարեց կինը աղմուկ է լսել ու դուրս եկել հիվանդասենյակից: Նրա աչքի առաջ բորբոքված սանիտարը գետնին է գցել բուժքրոջն ու սկսել կծել նրան: Բուժքույրը դուրս է պրծել սանիտարի ձեռքերից ու փախել՝ օգնություն խնդրելով: Երբ նա բուժանձնակազմի մյուս անդամների հետ ետ է վերադարձել, 87-ամյա կինն անգիտակից վիճակում ընկած է եղել: Կինը մահացել է՝ գիտակցության չգալով: Նախնական տվյալներով՝ մահվան պատճառը սրտի կաթվածն է եղել, ինչը տեղի է ունեցել ուժեղ սթրեսի հետևանքով:

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ բուժանձնակազմի երկու անդամների միջև ծագած թեժ վեճի հրահրողը սանիտարն է եղել, ով գտնվելիս է եղել կենտրոնական նյարդային համակարգը խթանող «Ամֆետամին» դեղամիջոցի ազդեցության տակ: Նրան արդեն վռնդել են աշխատանքից: Եթե նա մեղավոր ճանաչվի թոշակառու կնոջ մահվան գործում, ապա պատիժը չի սահմանափակվի միայն աշխատանքից հեռացումով:

8929 | 0
Facebook