Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

2 բրոնզ` պատանիների Եվրոպայի առաջնությունից

21:35, շաբաթ, 23 մայիսի, 2015 թ.
2 բրոնզ` պատանիների Եվրոպայի առաջնությունից
     Այս օրերին բռնցքամարտի մեծահասակների և պատանիների հավաքականները տարբեր ռինգերում մասնակցում էին մրցաշարերի: Պատանիները Լվովում ուժերն էին չափում Եվրոպայի առաջնությունում, իսկ մեծահասակների հավաքականը Լիտվայում մասնակցում էր միջազգային մրցաշարի: Մարզիչներ Արման Հարությունյանի և Արտյոմ Սիմոնյանի գլխավորությամբ մեր հավաքականը Եվրոպայի առաջնությունում նվաճեց 2 բրոնզե մեդալ: Պատվո հարթակի 3-րդ աստիճանին կանգեցին 57 կգ քաշային Արման Անտոնյանը և 60 կգ քաշային Կորյուն Ասթոյանը: Իսկ ահա Լիտվայում կայացած միջազգային մրցաշարում Հայաստանի մեծահասակների հավաքականը Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ նվաճեց 4 մեդալ: 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանն ու 56 կգ քաշային Գառնիկ Հարությունյանը հաղթելով իրենց բոլոր մրցակիցներին դուրս եկան եզրափակիչ և միայն եզրափակչում պարտություն կրելով արժանացան արծաթե մեդալի: Լիտվայում մեդալ նվաճեցին նաև 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը և 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը, ովքեր կանգնեցին պատվո հարթակի 3-րդ աստիճանին:
2873 | 0
Facebook