Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Կողմ չեմ ատամի մանկական մածուկներին». ատամնաբույժը` փոքրիկի ատամների խնամքի մասին

12:45, կիրակի, 24 մայիսի, 2015 թ.
«Կողմ չեմ ատամի մանկական մածուկներին». ատամնաբույժը` փոքրիկի ատամների խնամքի մասին

Ինչպե՞ս խնամել փոքրիկի ատամներն ու ո՞ր տարիքից սկսել այդ գործընթացը: Այս հարցերի պատասխանը ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակիցն ստացել է ատամնաբույժ Հենրիկ Խաչատրյանից, ում կարծիքով` երկու տարեկանից երեխային պետք է սովորեցնել ատամները մաքրել խոզանակով` առանց ատամի մածուկի:

Չնայած մանկական մածուկի վրա երբեմն նշված է` մեկ տարկան երեխաների համար, սակայն, մասնագետի պնդմամբ` երեք տարեկանից նոր կարելի է օգտագործել ատամի մածուկ:

«Շատ կարևոր է սննդակարգի մեջ շաքարի օգտագործման սահմանափակումը` մինչև երեք տարեկան երեխայի մոտ, քանի որ այս տարիքում հնարավոր չէ ճիշտ և մանրակրկիտ մաքրել ատամները: Ես այնքան էլ կողմ չեմ մանկական ատամի մածուկներին: Հիմնականում մածուկն իրենից ներկայացնում է ինչ-որ հավելում` հաճելի հոտով և համով: Խորհուրդ կտամ օգտագործելուց գոնե ուշադրություն դարձնել, որ մածուկը պարունակի բնական հավելումներ, այլ ոչ թե` քիմիական»,- նշեց ատամնաբույժը: Նրա խոսքով` երեխան պետք է այցելի բժշկին սկսած վեց ամսականից, սակայն մեզ մոտ հիմնականում փոքրիկին ատամնաբուժարան բերում են երեք տարեկանից հետո, ինչը մասնագետը ճիշտ չի համարում:

«Ցանկալի է, որ ծնողը հստակ տեղեկացված լինի, թե երեխան երբ և որ կաթնատամն է ծկթում, որ մշտական ատամն է ծկթում և որ կաթնատամ ատամից հետո: Երբ ծնողը տեղյակ չի լինում, որ ատամներն են կաթնատամ, որը` մշտական, ատամները ենթարկվում են կարիես ախտահարման: Դա հիմնականում 6-9 տարեկան երեխաների մոտ է նկատվում, երբ ծկթում են հիմնական ծամող ատամները, և մայրիկները, մտածելով, որ դրանք կաթնատամներ են, այլ` ոչ թե մշտական, ուշադրություն չեն դարձնում`թողնելով, որ ատամը քայքայվի»,- մեզ հետ զրույցում տեղեկացրեց ատամնաբույժն ու ծնողներին խորհուրդ տվեց լինել առավել ուշադիր, հաճախակի զննել երեխայի բերանի խոռոչն ու լինել տեղեկացված:

20835 | 0
Facebook