Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ինչ տեսք ունի Անդրեյ Գուբինն այսօր, ինչու չի ամուսնացել և որն է մեկուսանալու պատճառը

21:13, շաբաթ, 02 մայիսի, 2015 թ.
Ինչ տեսք ունի Անդրեյ Գուբինն այսօր, ինչու չի ամուսնացել և որն է մեկուսանալու պատճառը
     90-ականների աստղ Անդրեյ Գուբինն արդեն 41 տարեկան է: 2005-ից նա բեմ դուրս չի եկել ու չի մասնակցել հասարակական միջոցառումներին: Երգիչն ապրում է մենակ, մինչ օրս չի ամուսնացել: Վերջին հարցազրույցներից մեկի ժամանակ Գուբինն ասել էր, որ աղջիկների հետ չի շփվում:
     «Ստեղծագործական ծաղկուն շրջանում ամեն օր էի սիրահարվում, աղջիկները շատ էին, ես էլ` հայտնի ու գրավիչ:

     Եթե 90-ականներին չէի մտածում լուրջ հարաբերությունների մասին, քանի որ երիտասարդ էի ու ցանկանում է կարիերա անել, ապա այսօր չեմ մտածում, քանի որ չեմ գտել իմ ընտրյալին: Երեխաների լավ մայր, ցանկալի կին տեսել եմ երեք կնոջ մեջ: Առաջինն ինձնից հեռացավ, երկրորդը` քմահաճ էր, որն ինձ նյարդայնացնում էր, երրորդն էլ թեպետ հրաշալի մայր կլիներ երեխաներիս համար, բայց սեքսուալ չէր»,- անկեղծացել էր Անդրեյ Գուբինը:
     Հոր, իսկ մի քանի տարի անց` նաև մոր մահից հետո Գուբինը կորցնում է կյանքի հանդեպ հավատն ու մեկուսանում իր առանձնատանը:
     «Ինձ մնում էր մեկ բան` գտնել հավատարիմ կնոջ ու ընտանիք կազմել, բայց ես հիասթափված եմ կանանցից: Ինձ թվում է, որ կանայք հաճախ ստում են, ինչն ինձ զայրացնում է»,- նշել էր երգիչը:
     Վերջին անգամ նրա մասին մամուլը գրեց ամիսներ առաջ, երբ «Ինստագրամ»-ում հայտնվեց լուսանկար, որտեղ Գուբինը Եգիպտոսի օդանավակայանում լուսանկարվել էր մի քանի երկրպագուների հետ:
     Երգիչն այժմ զբաղվում է պրոդյուսերական աշխատանքներով:
20474 | 14
Facebook