Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ո՞ր երկրների ղեկավարներն ապրիլի 24-ին կլինեն Երևանում

14:25, երկուշաբթի, 20 ապրիլի, 2015 թ.
Ո՞ր երկրների ղեկավարներն ապրիլի 24-ին կլինեն Երևանում
     ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող խորհրդի նախագահ Վիգեն Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ այս պահի դրությամբ հայտնի է, որ ապրիլի 24-ին Հայաստանում կլինեն չորս երկրների ղեկավարները` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը և Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը: Ինչ վերաբերում է ԵՏՄ անդամ երկրներից Ղազախստանին ու Բելառուսին, ապա այդ օրերին Ղազախստանում ընտրություններ են լինելու, իսկ Բելառուսից կլինի պատվիրակություն:
12371 | 2
Facebook