Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեծ հաճույքով կգլխավորեի Ֆրանսիայի հավաքականը․ Զիդան

23:30, երկուշաբթի, 30 մարտի, 2015 թ.
Մեծ հաճույքով կգլխավորեի Ֆրանսիայի հավաքականը․ Զիդան
     Ֆրանսիայի ազգային հավաքականի լեգենդ Զինեդին Զիդանը հայտարարել է, որ մեծ հաճույքով կգլխավորեր Ֆրանսիայի ազգային հավաքականը։ «Ուղիղ ասեմ՝ մի օր մեծ հաճույքով կգլխավորեմ Ֆրանսիայի ազգային հավաքականը։ Ես ունեմ նպատակ։ Դեռ ժամանակ կա»,- ասել է Զիդանը՝ ֆրանսիական մամուլին տված հարցազրույցում։ Պատասխանելով հարցին` արդյոք նա պատրա՞ստ է «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինել Կարլո Անչելոտիին, նշել է․ «Իհարկե, սակայն հիմա ակումբը հիանալի մարզիչ ունի։ Ինձ մոտ ամեն ինչ առջևում է։ Ես դեռ սովորում եմ։ Ամեն ինչ ժամանակի ընթացքում է արվում։ Մարզչական գործում էլ է նույն կերպ։ Ես շատ բան եմ սովորում Կարլոյից»,- ասել է Զիդանը։
6662 | 0
Facebook