Խնդրում ենք սպասել...

Միջազգային

12 տարեկան աղջիկն ինքնասպան է եղել մեծահասակների համար նախատեսված ֆիլմեր դիտելու արգելքից հետո

00:16, հինգշաբթի, 29 հունվարի, 2015 թ.
12 տարեկան աղջիկն ինքնասպան է եղել մեծահասակների համար նախատեսված ֆիլմեր դիտելու արգելքից հետո

Սանկտ-Պետերբուրգում 6-րդ դասարանի աղջիկն իրեն ցած է նետել տան պատուհանից՝ ծնողների հետ ծանր խոսակցություն ունենալուց հետո: Պատճառն այն է դարձել, որ աղջկա ծնողները նկատել են, որ նա իր համակարգչով տարատեսակ պոռնո-կայքեր է այցելում: Նրանք շատ ծանր նախատինքներ են տվել, ինչին աղջիկը չի դիմացել և պատուհանից ցած է նետվել: Դստեր ինքնասպանությունից հետո միայն ծնողները բացել են նրա հեռախոսն ու այնտեղ հայտնաբերել անպարկեշտ բովանդակությամբ բազմաթիվ հաղորդագրություններ: Իրավապահները հայտնել են, որ ընտանիքը բարեկեցիկ է եղել, լավ վարկանիշով:

Հարուցվել է քրեական գործ՝ «Ինքնասպանության հասցնելու» մեղադրանքով:

12396 | 2
Facebook