Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

ՕԵԿ հանրահավաքը կարելի է համարել տապալված. «168 ժամ»

11:35, շաբաթ, 19 հուլիսի, 2014 թ.
ՕԵԿ հանրահավաքը կարելի է համարել տապալված. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ հրավիրված ՕԵԿ հանրահավաքը, ըստ էության, կարելի է համարել տապալված: Այն ցույց տվեց, որ Արթուր Բաղդասարյանը և նրա կողմից ղեկավարվող կուսակցությունը չունեն հանրային վստահություն, և միայն էլեկտրաէներգիայի սակագնի դեմ պայքարը բավարար չէ նման վստահություն ստանալու համար:

Արթուր Բաղդասարյանը փորձում էր իրեն ներկայացնել որպես մի քաղաքական գործիչ, ով պատրաստվում է իշխանության համար պայքարել 2018թ. նախագահական ընտրություններից հետո:

Հասարակությունը փոփոխությունների է ձգտում հենց հիմա, և այն քաղաքական գործիչը, ով առաջարկում է սպասել ևս երեքուկես տարի, ակնհայտորեն չի կարող ակնկալել, որ կարող է ունենալ այդ հասարակության աջակցությունը»:

Մանրամասները` թերթի այսօրվա հմարում։

2727 | 2
Facebook