Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Միհրան Ծառուկյանն ու Մերին արձագանքել են իրենց սիրավեպի մասին լուրերին

12:00, ուրբաթ, 24 օգոստոսի, 2012 թ.
Միհրան Ծառուկյանն ու Մերին արձագանքել են իրենց սիրավեպի մասին լուրերին

Օրերս ''Դժվար ապրուստ'' սերիալի դերասանուհի Մերիի ծննդյան տարեդարձն էր: Տոնին ներկա են եղել մտերիմներն ու գործընկերները` Միհրան Ծառուկյանը, Դավիթ Մարդյանը, շոու-բիզնեսի այլ ներկայացուցիչներ:
     Լուսանկարներում Միհրանն ու Մերին ռոմանտիկ մթնոլորտում բավականին մտերմիկ զրուցում են:
     Հիշեցնենք, որ Մերիի ու Միհրանի սիրավեպի մասին խոսակցությունների բուռն ալիք բարձրացավ այն ժամանակ, երբ սերիալային սիրահարներ Մերին ու Գոռը համբույրի տեսարաններով հանդես եկան ֆիլմում. այնուհետ պարզվեց, որ Մերին Միհրանի հետ աշխատում է երևանյան ակումբներից մեկում: Վերջերս էլ լուրեր էին տարածվել, որ զույգը միասին մեկնել է հանգստի՝ հարևան Վրաստան:

Մերին ''Ես'' ամսագրի թղթակցի հետ զրույցում ասել է, որ չի ցանկանում խոսել այդ մասին: ''Բնական է, որ պետք է խոսեն, սակայն դա իմ անձնականն է. ոչ հերքում, ոչ էլ հաստատում եմ այդ լուրերը. չեմ ցանկանում որևէ մեկնաբանություն տալ այդ մասին'',- պնդել է նա:

Իսկ Միհրանը, ի տարբերություն Մերիի, ''Ես''-ի հետ զրույցում հերքել է լուրի ճշմարիտ լինելը: ''Բնականաբար, էդպիսի բան չկա և կարող եմ ավելացնել, որ չի էլ կարող լինել'':

76719 | 124
Facebook