Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ռ․ Քոչարյանի խոստովանությունները ռուսական НТВ-ով»․ Արթուր Սաքունց

14:20, հինգշաբթի, 30 օգոստոսի, 2018 թ.
«Ռ․ Քոչարյանի խոստովանությունները ռուսական НТВ-ով»․ Արթուր Սաքունց

Ռ․ Քոչարյանի խոստովանությունները ռուսական НТВ֊ով․․․

Ռուսական НТВ֊ով Ռ․Քոչարյանը մի շատ կարևոր խոստովանություն արեց, որը բացահայտում է նրա պատկերացումները պետության և նրանում իր՝ որպես նախագահի լիազորությունները կատարած անձի մասին։

Роберт Кочарян: "Мне предъявлено обвинение в свержении конституционного строя. Представляете? Президент, как гарант конституции занимающий эту должность, оказывается, сверг сам себя…"

Սա է իր խոսքի բուն էությունը։

Ռ․Քոչարյանը գտնում է, որ սահմանադրական կարգը հենց ինքն է՝ որպես նախագահ, և ինքն իրեն չէր կարող տապալել։

Այս մարդը մինչև հիմա այդպես էլ չի կարդացել կամ չի հասկացել ՀՀ Սահմանադրությունը և հատկապես Սահմանադրության առաջին գլուխը։

Չի հասկացել, որ ՀՀ Սահմանադրական կարգ ասածն այդ բոլոր հիմունքների ամբողջությունն է։

Չի հասկացել, որ նախագահի լիազորությունները տրված են եղել սահմանադրական կարգի հիմունքների ապահովման համար, հենց նախագահը պետք է հանդիսանա սահմանադրական կարգը կազմող հիմունքների երաշխավորը։

Ռ․Քոչարյանն, ըստ էության, նաև բացահայտում է նախագահի անձեռնմխելության մասին իր պատկերացումները՝ նույնականացնելով այն սահմանադրական կարգի պահպանության հետ։

Ռ․Քոչարյանը հրապարակավ խոստովանում է, որ իր պատկերացմամբ սահմանադրական կարգի ապահովման երաշխավորը՝ նախագահն ինքն է հանդիսանում սահմանադրական կարգը։ Եվ դրա համար է զարմանում, թե ինչպես կարող է ինքն իրեն տապալել՝ "сверг сам себя"։

Ծանոթ պատկեր է, չէ՞․ Լյուդովիկ XIV՝ «պետությունը ես եմ»։

Ռ․Քոչարյանը, այսպիսով, հայտարարելով, որ սահմանադրական կարգ ասածը հենց նախագահի պաշտոնի ինստիտուտն է, սրանով, ակամայից, խոստովանում է, որ յուրացրել է, զավթել է սահմանադրական կարգը։

Դե այսպիսին է եղել և այդպիսին է այդ մարդու պատկերացումները սահմանադրական կարգի մասին, որի համաձայն էլ գործել է, հրամաններ է արձակել, կառավարել է ի վերջո, որը, որպես ճամպրուկ, հանձնել է Սերժ Սարգսյանին։

Բանից պարզվում է, նաև, որ ակնկալել է, որ 2018-ին Սերժ Սարգսյանից պետք է ետ ստանար «իր հանձնած ճամպրուկը», բայց Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները խանգարեցին այդ փոխանցմանը, որի համար էլ ժամանակին դժգոհություն էր արտահայտել։

Կարճ ասած, այս մարդը իր ճամպրուկը ետ է ուզում, ամեն գնով։

Բայց մեկը հարցնող լինի, «տո դուք ճամպրուկ ունեիք, որ իբր հանձնել էիք մեկդ մյուսին ու հիմա էլ իրար միս եք ուտում, թե բա ետ տվեք»։

Դե իսկ մի ամբողջ ժողովուրդ, ըստ այդ մարդկանց պատկերացումների, իրենցից խլել են, եթե չասենք գողացել են։

Պատկերացնում եք, չէ, սրանց մտքի ցինիկության աստիճանը․․․

6916 | 17
Facebook