«Տարոն Մարգարյանն էս փուլում դեռևս չի հրավիրվել ԱԱԾ, բայց առաջիկայում կհրավիրվի: Նրա անվամբ գրանցված բիզնեսներ չենք հայտնաբերել, ունեցվածքի տեսանյութի հետ կապված էլ իրականացվում է ուսումնասիրություն»,- կառավարության նիստից առաջ ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
Հիշեցնենք՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել հուլիսի 9-ին:
Մոտ մեկ ամիս առաջ հրապարակվել էր Մարգարյանի ունեցվածքի վերաբերյալ հետաքննական տեսանյութ:
Վանեցյանը նաև նշել է, որ ԱԱԾ-ն առաջիկայում կհրապարակի պաշտոնյաների ապօրինի հարստացման նոր նյութեր: