Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 24 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հարցազրույցներ

Մոնթեի կինը՝ հերոսի մահվան և Մանվել Գրիգորյանի մասին

02:35, հինգշաբթի, 21 հունիսի, 2018 թ.
Մոնթեի կինը՝ հերոսի մահվան և Մանվել Գրիգորյանի մասին

Armtimes.com-ը հարցազրույց է ունեցել Մոնթե Մելքոնյանի նախկին կնոջ՝ Սեդա Մելքոնյաի հետ, որի ընթացքում զրուցակիցն արդրադարել է նաև Մանվել Գրիգորյանին և Մոնթեյի մահվան առեղծվածին.

-Վստահ եմ՝ տեսել եք ԱԱԾ-ի՝ օրերս հրապարակած այն տեսանյութը, որտեղ խուզարկություններ են անում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի առանձնատանը ու այնտեղ հայտնաբերում Ապրիլյան պատերազմի ժամանակ զինվորներին ուղարկած ծանրոցները: Ինչպե՞ս կմեկնաբանեք, տիկին Սեդա: Ձեզ համար այս ամենը զարմանալի՞ էր:

- Բնավ զարմացած չեմ: Երանի շատ զարմացած լինեի, և նման բան չլիներ: Բայց անկեղծորեն՝ առաջին անգամ ծիծաղելի էր, երբ Մոնթեն խոսեց Մանվելի մասին: 1992-ի փետրվարին Մարտունի գնալուց հետո Մոնթեն սկսեց շատ քիչ գալ: Առաջ մենք այնպես էինք պայմանավորված, որ Մոնթեն մեկ ամիս գնում էր, մեկ շաբաթ գալիս էր տուն, հետո նորից: Ես անշուշտ գիտեի, որ նա պիտի գնա, և երբևէ չէի ասել՝ մի գնա: Բայց Մարտունի գնալուց հետո ամիսներ էին անցնում, ինքը չէր կարողանում գալ: Արդեն աչքերը թարթում էր հաճախակի, ձեռքն էր նյարդային շարժումներ անում: Ես զգում էի, որ դա ինչ-որ ջղային բանից է: Ու ասացի, որ պետք է գաս ու գոնե մի քիչ հանգստանաս, ինքդ քեզ ես վնասում: Մոնթեն ասաց, որ չի կարող գալ, ես էլ ասացի՝ մեկը չկա Հայաստանեն, որ տուն չերթա: Ըսավ՝ կա՜, մեկը կա: Ըսի՝ ո՞վ: Ըսավ՝ Հադրութի Մանվելը: Ասում եմ՝ Հադրութի Մանվելն ո՞վ է, ըսավ Հայաստանեն է: Հետո տղաներն ասացին, որ Էջմիածնի Մանվելը, որ Հադրութ կմնար այն ժամանակ, կնոջ հետ է, դրա համար էլ չի գնում Հայաստան (ծիծաղում է): Դա առաջին անգամն էր, որ այդ անունը ես լսեցի: Հետո լսածներս տխուր բաներ էին: Բայց ես փաստ չունեմ, այդ պատճառով բարոյական չեմ համարի արտահայտվել: Սակայն դրական բան չէի լսել: Հետո մարդիկ շատ հեշտ սկսեցին գեներալի տիտղոսներ ստանալ, եւ ինձ համար շատ տխուր էր, որ այդ տիտղոսներ ստացածների մեջ մարդիկ կային, որ ընդհանրապես արժանի չէին: Այս իմաստով ես զարմացած չէի: Չափազանց տխուր, սահմռկեցուցիչ բաներ եմ լսել ես Մանվելի մասին: Բայց այն ժամանակ էլ հասկանալի էր, որ բացահայտումը միայն ժամանակի խնդիր էր: Այս ամենը վերջապես պիտի դուրս գար:

- Երբ ապացուցվի, որ Մանվել Գրիգորյանն իսկապես յուրացրել է զինվորներին հասանելիք սնունդը, հագուստը, Դուք՝ որպես Արցախի հերոսի կին, կպահանջե՞ք Մանվել Գրիգորյանին զրկել այդ պատվավոր կոչումից:

- Անշուշտ: Անշուշտ կպահանջեմ: և ոչ միայն Արցախինից: Այո, շնորհակալ ենք այդ մեդալների համար, որ գնահատում են, բայց այնքան անարդարացի են դրանք բաժանված:

- Մոնթե Մելքոնյանի մահվան կամ թե սպանության հետ կապված տարբեր մարդկանց անուններ են շահարկվում, մասնավորապես Վազգեն Սարգսյանի և հենց Մանվել Գրիգորյանի: Ի՞նչ կասեք Դուք, կա՞ն կոնկրետ մեղավորներ, ի՞նչ կապ ունեն այս մարդիկ Մոնթեի մահվան հետ:

- Մոնթեի սպանության հետ կապված շատ անուններ կան: Մոնթեն զոհվեց բեկորի պատճառով, ոչ թե գնդակից: Եվ զոհվելու պայմաններն ինձ համար փաստ են: Ընտանիքիս անդամներն ինձ հետ համաձայն չեն: Բայց անգամ, 1998-ին էր, թե 99-ին, որ նախկին ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանը Խորհրդարանին մեջ ասաց, որ Մոնթեին սպանել են: Բայց ես անուններ չեմ կարող տալ, ինչպես ասացի, որովհետև փաստեր չունեմ: Շատ տխուր էր: Բայց հենց սկզբից, հուղարկավորությունից առաջ, ինձ համար շատ կարևոր, գիտակից մարդ, այնպիսի մարդ չէ, որ օդից էր դուրս եկած, եկավ ու ականջիս ուզեց բան ասել, և ես այդ մարդուն ասացի, որ չեմ ուզում այդ մասին խոսել: Բայց այդ մարդու ասածը արդեն քսանհինգ տարի է իմ ուղեղում է մնացել: Միշտ վերադառնում եմ այդ դեպքին: Առայժմ ոչ մի փաստ չկա: Միայն գիտենք, որ ականը պայթեց, դրա բեկորը կպավ Մոնթեի գլխին…Այդ ինչ չար զուգադիպություն էր, ինչու էր ականը այն վայրում, որտեղ արդեն մաքրել էին… Չգիտեմ: Գիտեմ, որ իրենց հրամանատարն եկել ու ասել էր՝ շուտ պիտի գնաք դիրք, բայց դիրք գնալու անհրաժեշտություն չէր եղել: Ուրեմն, հարցեր կան, բայց պատասխաններ չկան:

- Կարծում եք՝ մի օր կբացահայտվի՞ այս դեպքը:

- Եթե դա դավադրություն էր, կարծում եմ՝ ուշ կամ կանուխ կբացահայտվի: Բայց առայժմ չգիտեմ: Գիտեմ միայն, որ Մոնթեն բեկորից է զոհվել, և այդ բեկորի կտորը ինձ մոտ է տակավին:

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուրում:

| | |
26257 | 10
Facebook
ՄԱՄՈՒԼ.am
Գերագույն Իշխանությունը ՀԱՅ Ժողովրդի կամքն է
Montein u mer Aryuc Fidayin txeqi Likwidaciai hramane twel en wazgene u vanon, isk irakanacnoxe exela tushonken.
zhoxovurd achqnerd luys ))))))) nor xerik e achum ))))))
zhoxovurd achqnerd luys ))))))) nor xerik e achum )))))) 09:04, 21.06.2018
Zarmanali e te Ed esh jhud por.niki zavak@ inchi e nikoli hamar vor talis
Zarmanali e nayev te jhudneri kumir nikol@ inchi pur@ tvets manelin
Ed inch e arel manvel@ vor chi nervum jhudneri mafyai koxmits
zhoxovurd achqnerd luys ))))))) nor xerik e achum ))))))
zhoxovurd achqnerd luys ))))))) nor xerik e achum )))))) 09:10, 21.06.2018
Es hamarya hamozvats em
es grarumnerits heto jhudakan mafyan kgtni Ed jhudakan tarerov grox por.niki zavakin u ksatkatsni Fran
Jhudneri eutsyun@ batsahaytelu hamar
Da jhudneri surb gaxtniqn e...vor@ erbeq chi nervum
Menq enq ter@ mer erkri !
Menq enq ter@ mer erkri ! 09:34, 21.06.2018
Ցավալի է, որ հերոսների առեխծվածային մահերը չենք կարողանում բացահայտել: Մոնթեն հերոսների, հերոսն էր և դա բոլոր մարտի դաշտում գտնվողները գիտեն, բայց նրա ազնվության և շիտակության համար, բոլորը չէ որ սիրում էին նրան: Դրա համար էլ սպանեցին: Այո, սպանեցին նրան մանվելիկները: