Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 25 մայիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Տեղի կունենա դատական նիստ՝ Տարոն Մարգարյանի կողմից ապօրինի գումար-քարտեր բաժանելու վերաբերյալ

14:30, ուրբաթ, 18 մայիսի, 2018 թ.
Տեղի կունենա դատական նիստ՝ Տարոն Մարգարյանի կողմից ապօրինի գումար-քարտեր բաժանելու վերաբերյալ

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը հայտարարություն է տարածել.

«2018 թվականի մարտի 13-ին Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ Երևանի քաղաքապետարանում 2018 թվականի մարտի 7-ին ապօրինի՝ 20000 դրամից մինչև 200000 դրամ գումար-քարտեր բաժանելու վերաբերյալ, որը Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը գնահատել է որպես խոշոր կոռուպցիոն գործարք:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ գլխավոր դատախազությունը հրաժարվել է կատարել իր պարտականությունը՝ հարուցել քրեական գործ և պատասխանատվության կանչել Տարոն Մարգարյանին և այլոց՝ կոռուպցիոն գործարք իրականացնելու համար, 2018 թվականի մարտի 30-ին «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը բողոքով դիմել էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանին՝ պահանջելով որոշում կայացնել վերացնելու ՀՀ գլխավոր դատախազի կողմից թույլ տրված անգործությունը, հարուցել քրեական գործ և այն ուղարկել քննիչին՝ նախաքննություն իրականացնելու համար:

Այսօր՝ 2018 թվականի մայիսի 18-ին ժամը 16:00-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում վերոնշյալ բողոքի կապակցությամբ տեղի կունենա դատական նիստ»:

19335 | 2
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
Ashot Erkat
Ashot Erkat 14:48, 18.05.2018
Տարոն Մարգարյան Երևանում կան բազմիցս չլուծված հարցեր սկսած ողբալի վիճակում գտնվող հասարակական տրանսպորտից վերջացրած աղբահանությամբ ինչ իրավունքով ես 200000 դրամանոց քարտերի վրա գումարներ ծախսում։
Mer azgi prkich@ Nikol Pashinyann e !
Mer azgi prkich@ Nikol Pashinyann e ! 15:12, 18.05.2018
Avazak t. margaryan