Կանադայում 25-ամյա Ալեք Մինասյանը մեքենան քշել է մարդկանց խմբի վրա. 10 մարդ է զոհվել, 15-ը վիրավոր է
14:55, երեքշաբթի, 24 ապրիլի, 2018 թ.
Կանադայի Տորոնտո քաղաքում 25-ամյա Ալեք Մինասյանը մեքենան քշել է մարդկանց խմբի վրա, հաղորդում է BBC-ն: Դեպքի հետևանքով 10 մարդ է զոհվել, 15-ը վիրավոր է:
Ոստիկանության հաղորդմամբ՝ նա միտումնավոր է հարձակում գործել: Ապացույցներ չկան, որ դա ահաբեկչություն է եղել:
Հաղորդվում է նաև, որ Մինասյանը կապ չի ունեցել ծայրահեղական խմբավորումների հետ:
Երիտասարդի քաղաքացիությունը դեռևս անհայտ է:
Կանադայում հայը մեքենայով մխրճվել է ամբոխի մեջ. 10 մարդ է զոհվել, 15-ը վիրավոր է