Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արդեն 4 օր է՝ պոչամբարի թափոնները լցվում են Դեբեդ գետը. ինչ է կատարվում Թեղուտի հանքում

17:10, շաբաթ, 20 հունվարի, 2018 թ.
Արդեն 4 օր է՝ պոչամբարի թափոնները լցվում են Դեբեդ գետը. ինչ է կատարվում Թեղուտի հանքում

Հունվարի 19-ին իրավապաշտպան Արթուր Սաքունցն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որում մասնավորապես նշել էր հետևյալը․ «Հավաստի տվյալների համաձայն Թեղուտի պոչամբարի պատվարում ճեղքեր են առաջացել, որի հետևանքով առնվազն չորս օր է պոչամբարի թափոնները հոսում և լցվում են Դեբեդ գետը: Սա լուրջ էկոլոգիական աղետների պատճառ կարող է հանդիսանալ նաև անդրազգային մակարդակով, քանի որ Դեբեդը հոսում է դեպի հարևան Վրաստանի սահմանը: Ըստ որոշ տեղեկությունների՝ այս աղետի մասին տեղեկատվության արտահոսքը հնարավոր միջոցներով փորձում են կանխել իրավապահ մարմինների ներգրավմամբ»:

«Պետական մարմիններն ու «Վալլեքս»-ը դեռ լռում են, և հայտնի չէ, թե ինչ է իրականում կատարվել վերջին օրերին Թեղուտի հանքում կամ ինչ է տեղի ունենում հիմա։ Սակայն մեր ունեցած տեղեկությունների համաձայն, խնդիրներն այնքան լուրջ են, որ արդեն մի քանի օր է կանգնեցվել է հանքավայրի շահագործումը», այս մասին հայտնում է «Հայկական բնապահպանական ճակատ»-ը:

Ինչ է կատարվում Թեղուտի հանքում
5404 | 1
Facebook