Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կրեմլը Թրամփի թվիթերյան գրառումները փոխանցում է Պուտինին

17:30, երեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2017 թ.
Կրեմլը Թրամփի թվիթերյան գրառումները փոխանցում է Պուտինին

Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թվիթերյան գրառումներն ընդունում է որպես պաշտոնական հայտարարություն և զեկուցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, հաղորդում է «Газета»-ն:

«Ամեն դեպքում, այն ամենն, ինչի մասին գրառում է կատարվում պաշտոնական էջում, Մոսկվայում ընդունվում է ոչ այլ կերպ, քան պաշտոնական հայտարարություն և, իհարկե, այդ մասին զեկուցվում է նախագահին, ինչպես և մյուս քաղաքական գործիչների և պետությունների ղեկավարների պաշտոնական հայտարարությունները»,- ասել է Պեսկովը:

Նա նաև հիշեցրել է, որ Պուտինը թվիթերյան հաշիվ չունի:

5652 | 1
Facebook