Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ինչպես են իրենց պահում «Գրեմմիի» մրցանակակիրները և ինչպես՝ «ՀՀ լավագույն երգիչ-երգչուհի» կոչմանն արժանացած մեր որոշ «աստղերը»

20:05, չորեքշաբթի, 22 նոյեմբերի, 2017 թ.
Ինչպես են իրենց պահում «Գրեմմիի» մրցանակակիրները և ինչպես՝ «ՀՀ լավագույն երգիչ-երգչուհի» կոչմանն արժանացած մեր որոշ «աստղերը»
     Այն, որ հայկական շոու-բիզնեսի որոշ ներկայացուցիչներ մշտապես անհասանելի են լրագրողների համար, նորություն չէ, բայց որ այդպիսինների թիվը գնալով աճում է, դարձել է քննարկման թեմա: Մասնավորապես, լրատվամիջոցներից մի մասի համար անհասանելի են օրինակ Սիրուշոն, Քրիստինե Պեպելյանը, Սոֆի Մխեյանը, Լիլիթ Հովհաննիսյանն, Արման Հովհաննիսյանը: Սիլվա Հակոբյանի փոխարեն էլ հիմնականում պատասխանում է նրա պրոդյուսեր հայրը:
     Այլ կերպ ասած՝ որոշ երգիչ-երգչուհիներ, մեկը մյուսից օրինակ վերցնելով, սկսել են «թանկացնել» իրենց: Ավելին, ընտրությամբ հարցազրույց տալուց հետո էլ սկսում են իրենց պահանջները ներկայացնել: Ցանկություն են հայտնում մինչև հոդվածի հրապարակումն անպայման ծանոթանալ տեքստին, հետո սկսում են խմբագրել իրենց արտահայտած նախադասությունները: Ոմանք էլ լուսանկարվելուց հետո հրապարակվող լուսանկարներն են ուզում ընտրել: Վերջին դեպքը տեղի ունեցավ օրեր առաջ՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Սիրուշոյի մենեջեր Նունե Խուրշուդյանը հերթով սկսեց մոտենալ բոլոր լրատվամիջոցների լուսանկարիչներին և ասել, որ ելույթի ժամանակ և հետո արված լուսանկարները, մինչ հրապարակումը, պարտադիր պետք է տեսնեն: Շատերը համաձայնեցին ու տեղում ցույց տվեցին, Սիրուշոյի թիմն էլ իրեն իրավունք վերապահեց նույնիսկ ջնջել մի քանի լուսանկար: Ի դեպ, նկատելի է, որ բացի համերգների վերջում լրագրողների հետ զրույցից, Սիրուշոն անհատական հարցազրույցներ չի տալիս հայկական գրեթե ոչ մի լրատվամիջոցի: Իսկ եթե ինչ-որ պարզաբանմամբ լրագրողը փորձում է կապ հաստատել նրա մենեջերի հետ, վերջինը պատասխանում է, որ հետևենք իրենց համացանցի էջերին:
Ինչպես են իրենց պահում «Գրեմմիի» մրցանակակիրները և ինչպես՝ «ՀՀ լավագույն երգիչ-երգչուհի» կոչմանն արժանացած մեր որոշ «աստղերը»
Ինչպես են իրենց պահում «Գրեմմիի» մրցանակակիրները և ինչպես՝ «ՀՀ լավագույն երգիչ-երգչուհի» կոչմանն արժանացած մեր որոշ «աստղերը»
Բոլորվին վերջերս, երբ MAMUL.am-ի թղթակիցը մի հարցի շուրջ փորձեց պարզաբանում ստանալ Սոֆի Մխեյանից, երգչուհին ասաց, որ չի լսում լրագրողի ձայնը, կապն ընդհատվեց, իսկ հետագա զանգերն անջատվեցին Սոֆիի կողմից:
Ինչպես են իրենց պահում «Գրեմմիի» մրցանակակիրները և ինչպես՝ «ՀՀ լավագույն երգիչ-երգչուհի» կոչմանն արժանացած մեր որոշ «աստղերը»
Ինչպես են իրենց պահում «Գրեմմիի» մրցանակակիրները և ինչպես՝ «ՀՀ լավագույն երգիչ-երգչուհի» կոչմանն արժանացած մեր որոշ «աստղերը»
Նոյեմբերի 20-ին մարզահամերգային համալիրում ելույթ ունեցավ «Capital Cities» ամերիկյան ինդի փոփ խմբի անդամ, համաշխարհային ճանաչում վայելող Սեբու Սիմոնյանը, և միջազգային երաժիշտներից կազմված «Վիզա» ռոք խումբը: Թե´ Սեբուն, և թե´ «Վիզա»-ի տղաները բարեհամբյուր շփվում էին բոլոր լրագրողների հետ, սիրով պատասխանում նրանց հետաքրքրող հարցերին՝ առանց որևէ խնդրի:
Ինչպես են իրենց պահում «Գրեմմիի» մրցանակակիրները և ինչպես՝ «ՀՀ լավագույն երգիչ-երգչուհի» կոչմանն արժանացած մեր որոշ «աստղերը»
Ինչպես են իրենց պահում «Գրեմմիի» մրցանակակիրները և ինչպես՝ «ՀՀ լավագույն երգիչ-երգչուհի» կոչմանն արժանացած մեր որոշ «աստղերը»
Ինչպես են իրենց պահում «Գրեմմիի» մրցանակակիրները և ինչպես՝ «ՀՀ լավագույն երգիչ-երգչուհի» կոչմանն արժանացած մեր որոշ «աստղերը»
Ինչպես են իրենց պահում «Գրեմմիի» մրցանակակիրները և ինչպես՝ «ՀՀ լավագույն երգիչ-երգչուհի» կոչմանն արժանացած մեր որոշ «աստղերը»
2015 թվականին Քիմ, Քլոե Քարդաշյաններն ու Քանյե Ուեսթն այցելեցին Հայաստան: Քանյեի ինքնաբուխ, բացօթյա համերգը կրկնակի անգամ հիանալու առիթ տվեց, թե ինչպես են իրենց պահում «Գրեմմիի» մրցանակակիրները և ինչպես՝ «ՀՀ լավագույն երգիչ-երգչուհի» կոչմանն արժանացած մեր որոշ «աստղերը»:
Ինչպես են իրենց պահում «Գրեմմիի» մրցանակակիրները և ինչպես՝ «ՀՀ լավագույն երգիչ-երգչուհի» կոչմանն արժանացած մեր որոշ «աստղերը»
Ինչպես են իրենց պահում «Գրեմմիի» մրցանակակիրները և ինչպես՝ «ՀՀ լավագույն երգիչ-երգչուհի» կոչմանն արժանացած մեր որոշ «աստղերը»
16269 | 2
Facebook