Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Դավիթաշենում 23 բարդի հատած «Դելֆինի» տնօրենը դատապարտվել է 6 ամիս պայմանական ազատազրկման

21:00, երեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2017 թ.
Դավիթաշենում 23 բարդի հատած «Դելֆինի» տնօրենը դատապարտվել է 6 ամիս պայմանական ազատազրկման
     Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր մեղավոր է ճանաչել «Դելֆին» լողի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Ալեքսան Սամսոնյանին, ով մեղադրվում էր 21 հատ բարդի տեսակի կենսունակ ծառեր հատելու մեջ և նրան դատապարտել վեց ամսվա ազատազրկման: Դատարանը վճռել է պատիժը պայմանական չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան:
     Այս մասին հայտնել է Ալեքսան Սամսոնյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը:
     Հիշեցնենք` սույն թվականի ապրիլի 10-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Աղաբաբյան փողոցում՝ «Դելֆին» լողավազանի դիմաց, 23 բարդի են հատել: Ծառերը հատելու մեջ մեղադրվող Ալեքսան Սամսոնյանը կալանավորվել էր, որից հետո ազատ արձակվել, նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
     Ալեքսան Սամսոնյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ-ի 296-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ ծառերի, թփերի, բուսածածկի ապօրինի հատումը խոշոր վնաս պատճառելով:
3094 | 0
Facebook