Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վթարից տուժածներից 2-ը դուրս են գրվել, մյուս 2-ը գտնվում են հիվանդանոցում. մանրամասներ՝ հնդիկ ուսանողների առողջական վիճակից

10:10, երկուշաբթի, 02 հոկտեմբերի, 2017 թ.
Վթարից տուժածներից 2-ը դուրս են գրվել, մյուս 2-ը գտնվում են հիվանդանոցում. մանրամասներ՝ հնդիկ ուսանողների առողջական վիճակից

Ինչպես արդեն հայտնել էինք, հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժել էին ԵՊԲՀ-ի ազգությամբ հնդիկ 4 ուսանողներ:
     Տուժածներն անմիջապես տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն:
     ԵՊԲՀ-ից հայտնում են, որ համապատասխան հետազոտություններից հետո Արարատ ԲԿ-ից 2 տուժածները դուրս են գրվել, իսկ մյուս 2-ը տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
     Նախնական տվյալներով Երևան տեղափոխված 2 տուժածերից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մյուսինը՝ ծանր:
     Այս պահին Արարատի ԲԿ-ում է գտնվում ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար՝ Էդուարդ Բարսեղյանը, իսկ «Էրեբունի» բժշկական կենտրոնում՝ միջազգային հարցերով պրոռեկտոր Երվանդ Սահակյանը:
     «Էրեբունի» բժշկական կենտրոնը հրատապ կերպով կազմակերպել է անհրաժեշտ գործողությունները, ներկա պահին տուժածները անցնում են բոլոր հետազոտությունները:

3768 | 0
Facebook