Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երևանում բախվել են «Օպել»-ն ու թիվ 37 երթուղին սպասարկող «ԳԱԶել»-ը. կան վիրավորներ

23:10, ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2017 թ.
Երևանում բախվել են «Օպել»-ն ու թիվ 37 երթուղին սպասարկող «ԳԱԶել»-ը. կան վիրավորներ

Այսօր Երևանում, Ժամը 19:10-ի սահմաններում, Ծիծեռնակաբերդի խճուղում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտ, բախվել են Opel մակնիշի 34 AF 662 համարանիշի և թիվ 37 երթուղին սպասարկող Газель մակնիշի 2051 Տ համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը:
     Վթարի հետևանքով 6 անձ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
     Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

4369 | 0
Facebook