Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նոր պատերազմ է նշմարվում Չինաստանի և Հնդկաստանի միջև. Independent

19:05, հինգշաբթի, 17 օգոստոսի, 2017 թ.
Նոր պատերազմ է նշմարվում Չինաստանի և Հնդկաստանի միջև. Independent

Հնդկաստանն ու Չինաստանը ռազմական հակամարտության են պատրաստվում: Այսպես է իր վերջին համարներից մեկի հոդվածը վերնագրել բրիտանական հեղինակավոր Independent պարբերականը: Պարբերականի աղբյուրը պնդում է, որ հնդկական և չինական բանակներն իրենց մարտական ուժերն են կենտրոնացրել Հիմալայներում վիճելի տարածքների պատճառով: Սակայն երկու կողմերը հույս ունեն, որ խնդրի խաղաղ լուծում կգտնվի: Հակամարտությունը սկսվել է այս տարվա հունիսին, երբ հնդիկ զինվորականները Դոկլամ բարձրավանդակում դեմ հանդիման դուրս եկան չինացի ճանապարհային աշխատողների հետ: Դրանից հետո հայտնվեցին նաև չինական զորքերը, և արդեն երկու ամիս է՝ կողմերը տեղից չեն շարժվում՝ ուշադիր հետևելով միմյանց: Իրավիճակի սրման առաջին իսկ օրվանից Չինաստանը հնդկական զորքերի դուրսբերում պահանջեց մինչ երկու երկրների կառավարությունների միջև բանակցությունների սկիզբը: Միևնույն ժամանակ, Independent-ը նշում է, որ The South China Morning Post պարբերականի աղբյուրների հավաստմամբ՝ Չինաստանի ազգային ազատագրական բանակը պլանավորում է հնդկական բանակի դեմ ավիացիոն և ռազմավարական հրթիռներ կիրառել այն դեպքում, եթե անհրաժեշտ լինի սահմանափակել հակառակորդի մարտական գործողությունները: Իսկ ահա The Times of India պարբերականը հայտնում է, որ երկու գերտերությունների միջև հակազդեցությունն ազդել է Հնդկաստանի և Չինաստանի միջև ավանդական հանդիպումներին: Ինչպես պնդում է Reuters-ը, մտահոգություն է առաջացնում այն, որ Հնկաստանը՝ մարտական պատրաստվածությունը ստուգելու քողի տակ զորքեր է տեղակայել Չինաստանի հետ սահմանին:

8658 | 0
Facebook