Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նավթի գներն աճում են՝ ԱՄՆ-ի նավթային պաշարների նվազեցման ֆոնին

10:55, չորեքշաբթի, 16 օգոստոսի, 2017 թ.
Նավթի գներն աճում են՝ ԱՄՆ-ի նավթային պաշարների նվազեցման ֆոնին

Նավթի գներն աճում են՝ ԱՄՆ-ի նավթային պաշարների նվազեցման ֆոնին Չորեքշաբթի առավոտյան նավթի համաշխարհային գներն աճել են՝ մեկ շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ի նավթային պաշարների կտրուկ նվազեցման ֆոնին: Այս մասին, ինչպես հայտնում է RIA-ն, վկայում են առևտրի տվյալները: Brent տեսակի հյուսիսծովային նավթային խառնուրդի հոկտեմբերյան ֆյուչերսներն աճել են 0,57%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 51,09 դոլարի: WTI տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսներն աճել են 0,46%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 47,77 դոլարի: Նավթի ամերիկյան ինստիտուտի (API) տվյալներով՝ ԱՄՆ-ում մեկ շաբաթվա ընթացքում «սև ոսկու» պաշարները նվազել են 9,2 միլիոն բարելով, ինչն ամենամեծ նվազումն է դարձել՝ սկսած 2016թ. սեպտեմբերից: Վերլուծաբանները 3,6 միլիոն բարելով պաշարների նվազեցում էին կանխատեսել:

15911 | 0
Facebook