Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Գերմանիան առաջարկել է Siemens-ի հետ սկանդալի պատճառով ընդլայնել հակառուսական պատժամիջոցները

15:15, երկուշաբթի, 24 հուլիսի, 2017 թ.
Գերմանիան առաջարկել է Siemens-ի հետ սկանդալի պատճառով ընդլայնել հակառուսական պատժամիջոցները
     Գերմանիան առաջարկել է Ղրիմին մատակարարված Siemens-ի տուրբինների հետ կապված սկանդալի պատճառով ընդլայնել հակառուսական պատժամիջոցները, գրում է Reuters գործակալությունը: Գործակալությունը, հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին, հայտնում է, որ Բեռլինն առաջարկել է պատժամիջոցների ցանկում ավելացնել ՌԴ 3-4 քաղաքացու և կազմակերպության անուն: Եվրոմիությունն այդ առաջարկը կարող է քննարկել չորեքշաբթի օրը:
     Siemens ընկերությունը հրաժարվել է մեկնաբանել այդ տեղեկությունը:
     Ավելի վաղ գերմանական կոնցեռնը հայտարարել էր, որ Թամանի թերակղզու համար նախատեսված տուրբինները մատակարարվել են Ղրիմ: Ընկերությունն առաջարկել են ետ վերադարձնել դրանք և չեղարկել պայմանագիրը:
10586 | 0
Facebook