Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Տարոն Մարգարյանը հրահանգել է մինչև իր վերադարձը քանդել Ֆիրդուսի շուկայի տաղավարները

17:05, հինգշաբթի, 20 հուլիսի, 2017 թ.
Տարոն Մարգարյանը հրահանգել է մինչև իր վերադարձը քանդել Ֆիրդուսի շուկայի տաղավարները
     Երեկ լուսաբացին քաղաքապետարանի աշխատակիցների գաղտագողի ներխուժումը Ֆիրդուսի տարածք նպատակ էր հետապնդում ապամոնտաժումն արագ վերջացնել, քանի դեռ մարդիկ քնած են։ Ասում են՝ չնայած պատկան մարմինները չէին համաձայնել մինչև դեկտեմբեր երկարաձգել ապամոնտաժումը, բայց մինչև սեպտեմբեր տաղավարներին ձեռք չտալու մասին բանավոր համաձայնություն էր ձեռք բերվել։ Իսկ ահա երեկ առևտրականներն անակնկալի են եկել՝ տեսնելով հատուկ տեխնիկայի ու աշխատուժի մուտքը տարածք։ Խոսակցությունների համաձայն՝ երեկվանից պաշտոնական այցով Արցախում գտնվող Տարոն Մարգարյանը հրահանգել է մինչև իր վերադարձը քանդել շուկայի տաղավարները, դա է պատճառը, որ աշխատակիցներն այդպիսի «եռանդով» գործի են անցել։
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
20184 | 1
Facebook