Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հունիսի 24-28-ը օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով». Գագիկ Սուրենյան

12:00, շաբաթ, 24 հունիսի, 2017 թ.
«Հունիսի 24-28-ը օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով». Գագիկ Սուրենյան
     Արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ այսօրվանից անցնում ենք բուն ամառային ռեժիմի:
     «Ցիկլոնային գործունեությունը գրեթե վերանում է, իր տեղը զիջելով Իրաքից ներթափանցող արևադարձային տաք օդային հոսանքներին: Առաջիկա 5 օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը բոլոր մարզերում հունիսի 24-28-ը աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով, հունիսի 27-28-ին հովտային շրջաններում հասնելով +35...+36 աստիճանի»:
5747 | 0
Facebook