Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ոմն անլվա հանդգնում է ոտնձգություն իրականացնել հնագույն գրի հանդեպ․ Ս․ Սաֆարյանի արձագանքը՝ ՌԴ ԿԳ նախարարի հայտարարությանը

17:50, երեքշաբթի, 06 հունիսի, 2017 թ.
«Ոմն անլվա հանդգնում է ոտնձգություն իրականացնել հնագույն գրի հանդեպ․ Ս․ Սաֆարյանի արձագանքը՝ ՌԴ ԿԳ նախարարի հայտարարությանը

Ռուսաստանի կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևան առաջարկել է ԱՊՀ տարածքում վերադառնալ միասնական տառատեսակին: «Այժմ բոլորն ԱՊՀ տարածքում պետք է վերադառնան միասնական տառատեսակի՝ դա կիրիլիցան է, որովհետև, ինչպես ցույց են տալիս հարցումները, մեր մերձավոր արտասահմանի բնակիչները խոսում են կիրիլիցային կապվածության ու անհրաժեշտության մասին»,- ասել է Վասիլևան:
     Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն արձագանքել է ՌԴ ԿԳ նախարարի այս հայտարարությանը՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով հետևյալը. «Ոմն անլվա, թեկուզև մակիաժված, թեկուզև նախարարի պաշտոնում, թեկուզև մեր ռազմավարական դաշնակցի կառավարությունում հայտնված, հանդգնում է ոտնձգություն իրականացնել հնագույն գրի հանդեպ ու խորհուրդ տալիս անցում կատարել բուլղարացիների հպարտությունը հանդիսացող Կիրիլ և Մեֆոդիա եղբայրների ստեղծած այբուբենին... Բաջի, մենք և բուլղարացիները կմնանք մեր գրերին հավատարիմ, դուք անցում կատարեք սեպագիր արձանագրություններին, որովհետև ձերը չեք ստեղծել....»:

9547 | 1
Facebook