Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հրապարակվել է աշխարհի ամենահայտնի մարզիկների ցանկը

22:45, երեքշաբթի, 30 մայիսի, 2017 թ.
Հրապարակվել է աշխարհի ամենահայտնի մարզիկների ցանկը

Պորտուգալիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է աշխարհի ամենահայտնի ֆուտբոլիստ։ Պորտուգալացի ֆուտբոլիստն առաջ է անցել բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսից և «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսիից։ Հետազոտությունն անցկացրել է ESPN-ը։ Մարզիկի հայտնիության աստիճանը որոշվում է հաշվի առնելով նրա եկամուտները, սոցցանցերում ազդեցիկ լինելը և «Google»-ում հարցումների թիվը։

Աշխարհի ամենահայտնի մարզիկների տասնյակն ունի հետևյալ տեսքը՝

1. Կրիշտիանու Ռոնալդու՝ ֆուտբոլ

2. Լեբրոն Ջեյմս՝ բասկետբոլ

3. Լիոնել Մեսսի՝ ֆուտբոլ

4. Ռոջեր Ֆեդերեր՝ թենիս

5. Ֆիլ Միքելսոն՝ գոլֆ

6. Նեյմար՝ ֆուտբոլ

7. Ուսեյն Բոլթ՝ թեթև աթլետիկա

8. Քևին Դյուրանթ՝ բասկետբոլ

9. Ռաֆաել Նադալ՝ թենիս

10. Թայգեր Վուդս՝ գոլֆ

6721 | 0
Facebook