Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Դավթաշենի կամրջից 13-ամյա երեխա է ընկել. նրա դին գտել են փրկարարները

19:51, հինգշաբթի, 25 մայիսի, 2017 թ.
Դավթաշենի կամրջից 13-ամյա երեխա է ընկել. նրա դին գտել են փրկարարները
     Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջից անզգուշաբար երեխա է ընկել. այս մասին հայտնում է Shamshyan.com-ը` նշելով, որ փրկարարները քաղաքացիների օգնությամբ գտել են երեխայի դին:
     Ականատեսների վկայությամբ՝ ընկնողը 13-ամյա տղա է, որն ընկերոջ հետ անցնելիս է եղել կամրջով, որտեղ խաղացել են, ինչի ընթացքում էլ ընկել է:
11789 | 0
Facebook