Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Երազում էի եզրափակչում գոլի հեղինակ դառնալու մասին». Մխիթարյան

03:30, հինգշաբթի, 25 մայիսի, 2017 թ.
«Երազում էի եզրափակչում գոլի հեղինակ դառնալու մասին». Մխիթարյան

Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, Եվրոպայի լիգայի գավաթը նվաճելուց հետո, մեկնաբանել է իր խաղը և խփած գոլը.

«Ակումբում անցկացրածս առաջին մրցաշրջանում խփեցի 11 գոլ, ինչի համար շնորհակալ եմ թիմակիցներիս, քանի որ առանց նրանց չէի կարող այդքան գոլ խփել: Ավելի երջանիկ եմ, որ գոլ խփեցի եզրափակչում, քանի որ բոլորն ասում էին, որ պետք է անեմ դա: «Սելթա»-ի դեմ խաղից հետո ամեն օր երազում էի եզրափակչում գոլի հեղինակ դառնալու մասին: Ես արեցի դա թիմակիցներիս շնորհիվ: Շատ երջանիկ եմ»,- նշել է Մխիթարյանը։

7138 | 1
Facebook