Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Չեչնիայում գտնվել են 1942 թ. զոհված հայերի մասունքներ

12:10, չորեքշաբթի, 24 մայիսի, 2017 թ.
Չեչնիայում գտնվել են 1942 թ. զոհված հայերի մասունքներ

Մարտի 23-ից ապրիլի 5-ը Չեչնիայի Նաուրի շրջանում տեղի ունեցած՝ միջմարզային «Թերեք- 2016» միջոցառման ժամանակ անցկացվել են որոնողական աշխատանքներ։ Գտնվել են խորհրդային զինվորների և սպաների մասունքներ, ովքեր 1942 թվականին մասնակցել են մարտական գործողությունների: Նրանց մեջ հայ զինծառայողների մասունքներ էլ կան, ովքեր ռազմաճակատ են մեկնել Հայկական ԽՍՀ-ից կամ Խորհրդային միության այլ երկրներից:

«Հիմա մենք փնտրում ենք զոհվածների հարազատներին՝ տեղեկացնելու թաղման արարողության մասին: Չեչնիայի Հանրապետությունում արդեն պատրաստվում են զինվորների թաղմանը, բայց վերջնական ամսաթիվը դեռ հայտնի չէ»,- Rusarminfo-ին ասել է որոնողական աշխատանքների ղեկավար Անդրեյ Ֆետիսովը:

Հայազգի զինվորականների անուններն են.

1. Հարությունյան Սարգիս Կարապետի, 1923 թ., ծննդավայրը՝ Նախիջևան
     2. Ալիխանյան Համբարձում Սերգեյի, 1918 թ., Թբիլիսի
     3. Ասպրյան Սանդրո Մուկուչի, Իջևան
     4. Հակոբյան Եղիշ Ապետի, Հյուսիսային Օսիա
     5. Ալեքսանյան Շահնազար Մելոկի, Հայկական ԽՍՀ
     6. Աբրահամյան Մակ Աբրահամի, Երևան
     7. Ղուկասյան Սպիրիդոն Գրիգորի, Վրաստան
     8. Գալստյան Աղաջան Ա. , Վաղարշապատ
     9. Ղուկասյան Ալեքսանդր Հակոբի, Լենինական
     10. Կարապետյան Եղիշ Օ., Երևան
     11. Ղահրամանյան Ղուկաս Զաքարի, Շամշադին
     12. Մարգարյան Աղաբեկ Ավետիսի, 1911 թ., ծննդավայրը՝ Մարտունի
     13. Մուրադյան Հրանտ Մելիքի, Երևան
     14. Հովհաննիսյանի Ալի Գրիգորի, Հոկտեմբերյան
     15. Եսայան Գնունի Կամիսարի, 1923 թ., Ստավրոպոլի երկրամաս

Աղբյուրը` rusarminfo.ru
4615 | 0
Facebook