Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Զինծառայողներին անհրաժեշտ տարրական պայմաններն ապահովում են ընտանիքները». Մանե Թանդիլյան

11:50, շաբաթ, 20 մայիսի, 2017 թ.
«Զինծառայողներին անհրաժեշտ տարրական պայմաններն ապահովում են ընտանիքները». Մանե Թանդիլյան
     «Մեր երկրում կա խնդիր, որ ընտանիքներն իրենք են ապահովում զինվորների առաջին անհրաժեշտության պարագաները: Արդյո՞ք տեղյակ եք այդ խնդրից, և ի՞նչ լուծումներ եք պատրաստվում իրականացնել»,- ԱԺ 6-րդ գումարման խորհրդարանում այսօր հարց բարձրացրեց «Ելք» դաշինքի պատգամավոր Մանե Թանդիլյանը:
     «Յուրաքանչյուր ծնող ցանկություն ունի իր զավակի համար, որ ծառայում է, ավելի լավ պայմաններ ստեղծելու: Պետությունը ծառայության համար նվազագույն պայմաններ ստեղծում է»,- ի պատասխան արձագանքեց Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Կորյուն Նահապետյանն ու հավելեց, որ այս ոլորտում դեռ առաջընթացի տեղ կա:
     Նա մաև նկատեց, որ մոտեցումն, այնուամենայնիվ, չափազանցված է:
    
    
4618 | 4
Facebook