Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Արյան մեջ շաքարի բարձր մակարդակը` քաղցկեղի զարգացման պատճառ

23:10, շաբաթ, 20 մայիսի, 2017 թ.
Արյան մեջ շաքարի բարձր մակարդակը` քաղցկեղի զարգացման պատճառ
     Տարբեր երկրների 900000 քաղաքացիների շրջանում անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ քաղցկեղի առաջացման վտանգը 15%-ով բարձր է այն մարդկանց մոտ, որոնց արյան մեջ նախնական շաքարային դիաբետ է ախտորոշվել: Մասնավորապես, դա վերաբերում է ստամոքսի, հաստ աղիքի, լյարդի, ենթաստամոքսային գեղձի և կրծքագեղձի քաղցկեղին: Շաքարի բարձր մակարդակի դեպքում մեծանում է ինսուլինի նկատմամբ ռեզիստենտությունը: Այն խթանում է ինսուլինատիպ սպիտակուցների արտադրությունը, որոնք նպաստում են քաղցկեղի բջիջների աճին:
     Նախնական շաքարային դիաբետի չբուժման դեպքում 5 տարում այն վերածվում է դիաբետի: Վերջինից խուսափել կարելի է դիետայի, մարզանքների ու շաքարն իջեցնող հաբերի միջոցով:
9690 | 0
Facebook