Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ազգային պատկերասրահում կբացվի «Լվովի հայկական տաճարի վերածնունդը» խորագրով ցուցահանդեսը

22:05, ուրբաթ, 21 ապրիլի, 2017 թ.
Ազգային պատկերասրահում կբացվի «Լվովի հայկական տաճարի վերածնունդը» խորագրով ցուցահանդեսը

Ապրիլի 25-ին Ազգային պատկերասրահում կբացվի «Լվովի հայկական տաճարի վերածնունդը» խորագրով ցուցահանդեսը: Այն նվիրված է Լեհաստանում հայկական համայնքի ձևավորման 650-ամյակին: Եվրոպայի ամենախոշոր և ազդեցիկ հայկական գաղթօջախներից մեկը ձևավորվել է Լվովում՝ 13-14-րդ դարերում, որը երկար ժամանակ եղել է լեհահայերի հոգևոր ու վարչական կենտրոնը։ Ցուցադրությունը պատրաստվել է Կրակովի Մշակույթի միջազգային կենտրոնի կողմից: Ցուցադրությունը կշարունակվի մինչև մայիսի 27-ը:

3572 | 0
Facebook