Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Համոզված եմ, որ Օպերայում քաբաբնոց չի կարող լինել». Հայկ Պետրոսյան

17:15, ուրբաթ, 14 ապրիլի, 2017 թ.
«Համոզված եմ, որ Օպերայում քաբաբնոց չի կարող լինել». Հայկ Պետրոսյան

Երիտասարդ դերասան, երգիչ Հայկ Պետրոսյանն` անդրադառնոլով Օպերայի շենքում ռեստորան կառուցելու նախագծին, MAMUL.am-ի հետ զրույցում նշեց, որ թեև այն շատ քննադատվեց, բայց նախագիծն իր սրտով է: «Ես միանշանակ կողմ եմ թեʹ ռեստորանի, թեʹ մարզասրահի, թեʹ շոգեբաղնիքի գաղափարին: Պարոն Ամիրյանին փոքր ինչ ծանոթ լինելով համոզված եմ, որ Օպերայում ոչ մի քաբաբնոց չի կարող լինել»,- նշեց Հայկը: Նրա կարծիքով` միջազգային փորձը շատ գեղեցիկ կերպով կարելի է կիրառել մեզ մոտ. «Ամեն դեպքում սա դեռ նախագիծ է, որը պատրաստ լինելուց հետո նոր պետք է դրվի քննարկման և հետո վերջնական որոշում կայացվի: Ինձ թվում է շատ լավ նախագիծ է»,- կարծիք հայտնեց դերասանը:

9322 | 0
Facebook