Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Երկրպագուներն առաջ էին մղում մեզ»․ Արսեն Բեգլարյան

14:55, երկուշաբթի, 27 մարտի, 2017 թ.
«Երկրպագուներն առաջ էին մղում մեզ»․ Արսեն Բեգլարյան

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան – Ղազախստան հանդիպումից հետո մեր հավաքականի դարպասապահ Արսեն Բեգլարյանն ամփոփեց մեր թիմի խաղը.

«Հիանալի զգացումներ են։ Հաղթանակն, իհարկե, հաճելի է։ Եթե անգամ 10։9 հաշիվ լիներ, միևնույնն է, երջանիկ կլինեի։ Հիանալի պատրաստ էինք և մեր խաղը խաղացինք։ Հաճելի է, որ երկրպագուներն աջակցում էին մեզ, առաջ էին մղում։ Երբ զգում ես նրանց աջակցությունը, ոչ մի վայրկյան չես անջատվում խաղից»,- Բեգլարյանի խոսքերն է փոխանցում MAMUL.am-ի թղթակիցը։

3577 | 0
Facebook