Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Հազարն օգտակար է ճարպակալման ու մարսողական խնդիրների դեպքում

02:05, երեքշաբթի, 28 մարտի, 2017 թ.
Հազարն օգտակար է ճարպակալման ու մարսողական խնդիրների դեպքում
     Հազարը (մարոլ) աճեցրել են հին հույները, հռոմեացիները, եգիպտացիները, որտեղից էլ այն տարածվել է այլ երկրներ: Հայտնի են հազարի շատ տեսակներ, որոնք նույնիսկ տարբերվում են ձևով, չափով և տերևների գույնով:
     Հազարի տերևները պարունակում են մեծ քանակությամբ C վիտամին և կարոտիններ: Ընդ որում, ստորին տերևներում C վիտամինն ավելի է, քան արտաքին տերևներում, իսկ կարոտինի քանակը` ընդհակառակը, նույնիսկ արտաքին տերևներում 30 անգամ ավելի շատ է, հետևաբար սննդի մեջ պետք է օգտագործել նաև արտաքին կանաչ տերևները: Ունենալով նման քիմիական կազմ, հազարի կալորիականությունն այնուամենայնիվ ցածր է: 100 գ հազարի էներգետիկ արժեքը 15 կկալ է:
     Հազարը արժեքավոր դիետիկ բույս է: Այն շատ կարևոր է թե´ մեծերի, և թե´ երեխաների համար: Որպես բջջանյութի լավագույն աղբյուր, հազարը խորհուրդ է տրվում մարսողական խանգարումների, շաքարային դիաբետի, ճարպակալման և աթերոսկլերոզի ժամանակ: Այն չափազանց կարևոր է միզուղիների բորբոքային հիվանդությունների դեպքում, քանի որ կարգավորում է աղաջրային բալանսը, նպաստում օրգանիզմից ավելորդ հեղուկների հեռացմանը: Հազարը խորհուրդ չի տրվում սուր և քրոնիկական կոլիտների, էնտերոկոլիտների, պոդագրայի և միզաքարային հիվանդության ժամանակ:
     Հազարն անվանում են վիտամինների շտեմարան, քանի որ տերևները պարունակում են B, PP, K, E խմբի վիտամիններ, հանքային աղեր, օրգանական թթուներ, ինչպես նաև սպիտակուցներ, շաքարներ, բջջանյութ, ֆոլաթթու, միկրոտարրեր` Cu, B, Ba, Sr, Cr, Br և այլն:
15613 | 0
Facebook