Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«ՀՀԿ-ի թեկնածուները 10 տարի ոչ միայն տանիք, այլև ԱԺ ամբիոն չեն բարձրացել». Նիկոլ Փաշինյանի պատասխանը Սերժ Սարգսյանին (տեսանյութ)

21:25, կիրակի, 26 մարտի, 2017 թ.
«ՀՀԿ-ի թեկնածուները 10 տարի ոչ միայն տանիք, այլև ԱԺ ամբիոն չեն բարձրացել». Նիկոլ Փաշինյանի պատասխանը Սերժ Սարգսյանին (տեսանյութ)
     Գնահատելով քաղաքական ուժերի նախընտրական քարոզչության ընթացքը՝ ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը երեկ հայտարարել էր, թե «ապրիլի 2-ը խաղ չէ, սուտ շուտասելուկների մրցույթ չէ և որ ժողովուրդը պետք է հասկանա, որ այդ օրը տանիքների վրա լավ ցատկողներ չի ընտրում»՝ նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանին, ով քարոզչության ժամանակ հաճախ բարձրանում է ավտոտնակների տանիքների վրա:
     «Ելք» դաշինքի ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանը, վանաձորցիների հետ հանդիպման ժամանակ, արձագանքել է ՀՀԿ նախագահի ելույթին: «Ասում է, թե իրեն դուր չի գալիս, որ մենք տանիք ենք բարձրանում: ՀՀԿ-ն էսօր որպես պատգամավորի թեկնածու առաջադրել է մարդկանց, ովքեր 10 տարի ոչ միայն տանիք, այլև ԱԺ ամբիոն չեն բարձրացել: Նա ասում է՝ մարդիկ ցատկոտում են տանիքներով: Այո, մենք պատրաստ ենք ժողովրդին այս փոսից ելք առաջարկելու համար բարձրանալ, նույնիսկ ցատկոտել տանիքներով, ոչ թե Ս. Սարգսյանի, Գ. Ծառուկյան դաշինքի, Դաշնակցության նման ցատկոտել Սերժ Սարգսյանի ստեղծած կրկեսում: Բա ասում էիր՝ մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք. էդ ի՞նչ եք առավոտից իրիկուն ցատկոտում կրկես սարքած ՀՀ-ում: ՀՀ-ն կրկես չէ, ՀՀ քաղաքացին կրկեսի հանդիսատես չէ, նա իրավատեր է»,- արձագանքել է թեկնածուն:
6451 | 5
Facebook