Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ես ասել եմ` իշխանության հե՞տ եմ կոալիցիա կապելու...». Գ. Ծառուկյան

13:05, ուրբաթ, 24 մարտի, 2017 թ.
«Ես ասել եմ` իշխանության հե՞տ եմ կոալիցիա կապելու...». Գ. Ծառուկյան
     Վեդիում նախընտրական քարոզարշավի ժամանակ «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանն անդրադառնալով իր այն հայտարարությանն, ըստ որի` պատրաստ է կոալիցիա ցանկացած ուժի հետ, եթե ընդունվեն իր առաջ քաշած ծրագրային 15 կետերը, նշեց. «Եթե չնչին պակասություն լինի 50%+1-ից, կորոշեմ` որ կուսակցության հետ կկազմեմ կոալիցիա: Ես ասել եմ` իշխանության հե՞տ եմ կոալիցիա կապելու»,- ընդգծեց նա` շարունակելով. «Որ որոշողը մենք լինենք, օրենք փոխողը, համակարգ ստեղծողը մենք լինենք: Դրա համար էլ խոսել եմ հնարավոր կոալիցիայի մասին, բայց ես իշխանության անուն չեմ տվել»:
     Հիշեցնենք` օրեր առաջ լրագրողների հետ զրույցում պատգամավորության թեկնածուն այսպիսի հայտարարություն էր արել. «Հանրապետականը չլինի, մեկ ուրիշը լինի, կարևորը, որ 15 կետերը համաձայնի անենք, եթե չհամաձայնի, չենք մտնի: Կամ եթե մեկն ուզի մեզ միանալ, մեր 15 կետերին համաձայն լինեն, կմիանանք իրենց»:
5855 | 6
Facebook