Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Բա որ պաշտոն չէիր ուզում, 2008-ին ինչի՞ գնացիր Սերժիկին շնորհավորեցիր, 3 մինիստրի պաշտոն էլ վերցրեցիր». Սարգսյանը` Ծառուկյանի մասին

14:20, հինգշաբթի, 23 մարտի, 2017 թ.
«Բա որ պաշտոն չէիր ուզում, 2008-ին ինչի՞ գնացիր Սերժիկին շնորհավորեցիր, 3 մինիստրի պաշտոն էլ վերցրեցիր». Սարգսյանը` Ծառուկյանի մասին
     «Գործող վարչապետը եկել է` խոսում է, խոսում է, իրեն է ցույց տալիս: Իրա ասածը հետևյալն է, որ ես հարուստ մարդ եմ, որ կարողացել եմ հարուստ լինել ու կարող եմ երկիրն էլ հարստացնել, ուղղակի ես ինտելեկտուալ հարուստ եմ»,- նախընտրական քարոզչության շրջանակում ընտրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Ելք» դաշինքի պատգամավորության թեկնածու Արամ Զ. Սարգսյանը` նկատի ունենալով Կարեն Կարապետյանին: Նա խոսեց նաև ԲՀԿ-ի մասին. «ԲՀԿ-ի ղեկավարն էլ է ասում՝ ես հարուստ եմ, ձեր դարդ ու ցավը գիտեմ, ինձ պաշտոն պետք չի: Բա որ պաշտոն չէիր ուզում, 2008-ին ինչի՞ գնացիր Սերժիկին շնորհավորեցիր, 3 հատ մինիստրի պաշտոն էլ վերցրեցիր: Բա մեր ընկերներից 10 հոգի սպանվել էին: Թե՞ պաշտոն քո համար չես ուզում, շրջապատիդ համար ես ուզում, Սերժիկի նման կողից ռուլիտ անես էլի»,- նշեց նա` հավելելով, որ երկու հարուստներն էլ նույն կյանքով են ապրում. «Նույն գնի մատանիներ են դնում, նույն գնի ժամացույց, հագուստ են հագնում ու ասում` ձեր հարազատը մենք ենք, բայց ժողովուրդը հո գիտի՞, որ օտար են»:
3774 | 2
Facebook