Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Անջեյ Կասպշիկին է ներկայացվել ադրբեջանական ագրեսիվ գործողությունների մասին վկայող ապացույցներ

19:22, երեքշաբթի, 28 փետրվարի, 2017 թ.
Անջեյ Կասպշիկին է ներկայացվել ադրբեջանական ագրեսիվ գործողությունների մասին վկայող ապացույցներ
     Փետրվարի 28-ին Արցախի հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լ. Մնացականյանը ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին, այս մասին տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտու արևելյան և հարավ-արևելյան հատվածներում տեղ գտած վերջին զարգացումները: Լևոն Մնացականյանը դեսպանին ներկայացրել է ադրբեջանական ագրեսիվ գործողությունների մասին վկայող ապացույցներ, նշելով, որ Արցախի ՊԲ-ը, չնայած այսուհետ ևս պատրաստ է չեզոքացնելու հակառակորդի ոտնձգությունները, սակայն շարունակում է մնալ հակամարտությունը խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծելու կողմնակից:
2870 | 1
Facebook