Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Առաջարկում եմ շտապ ԱԺ փակ նիստ հրավիրել` սահմանային պայթյունավտանգ իրավիճակը քննարկելու համար». Զուրաբյանն` Աժ նախագահին

12:20, երկուշաբթի, 27 փետրվարի, 2017 թ.
«Առաջարկում եմ շտապ ԱԺ փակ նիստ հրավիրել` սահմանային պայթյունավտանգ իրավիճակը քննարկելու համար». Զուրաբյանն` Աժ նախագահին
     ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօրվա նիստի սկզբում անդրադառնալով սահմանային վերջին օրերի լարվածությանը, հայտարարեց, որ պետք է քայլեր ձեռնարկել ռազմաճակատի գծի ամրապնդման, դիվանագիտական ջանքերի ակտիվացմամբ ուղղությամբ. «Առաջարկում եմ շտապ հրավիրել ԱԺ փակ նիստ, որտեղ համակողմանիորեն կքննարկվի ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը»,- դիմելով Գալուստ Սահակյանին` ասաց պատգամավորը: «Մեր խնդիրը պայքարն է ու պետք է պայքարենք մինչև վերջ: Պետք է կարողանամ հասկանալ, դատել, թե փակ նիստում ինչ ենք անելու: Գործողությունները, որ կատարվում են, հասարակությունը գիտի: Կմտածեմ»,- այսպես արձագանքեց Սահակյանը:
3067 | 1
Facebook