Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բռնցքամարտ. Մարգարյանն ու Տոնականյանը պարտվեցին

22:25, ուրբաթ, 24 փետրվարի, 2017 թ.
Բռնցքամարտ. Մարգարյանն ու Տոնականյանը պարտվեցին

Սոֆիայում ընթացող բռնցքամարտի Ստրանջայի միջազգային հեղինակավոր մրցաշարի շրջանակներում այսօր երեկոյան կայացան ¼ եզրափակչի մենամարտերը։ Երեկոյան մրցահերթում ռինգ դուրս եկած Հայաստանի 2 ներկայացուցիչները՝ 60 կգ քաշային Կարեն Տոնականյանն ու 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը,պարտություն կրեցին Անգլիան ներկայացնող բռնցքամարտիկներից:

Այսպիսով, Սոֆիայում հայաստանցի բռնցքամարտիկներից պայքարը շարունակում է միայն 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովն, ով այսօր կայացած ¼ եզրափակիչ մենամարտում հաղթեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Թայլանդը ներկայացնող Մաշուկ Վուտիչային՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։

2321 | 1
Facebook