Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արմեն Մարտիրոսյանը` ԿԸՀ-ում «Ժառանգության» գրանցման հետ կապված խնդրի մասին

16:50, ուրբաթ, 24 փետրվարի, 2017 թ.
Արմեն Մարտիրոսյանը` ԿԸՀ-ում «Ժառանգության» գրանցման հետ կապված խնդրի մասին
     ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկում է «Ժառանգություն» կուսակցության ցուցակն անվավեր ճանաչելու մասին հարցը, քանի որ նրանց ներկայացրած թղթերում անհամապատասխանություններ են նկատվել:
     MAMUL.am լրատվականի թղթակցի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը պարզաբանեց. «Տեխնիկական խնդիր է: Նորքի գործի շրջանակներում կալանքի տակ գնտվող Տիգրան Առաքելյանի թղթերը ամբողջական չեն: Օրենքն այդ դեպքում շատ հստակ սահմանում է, եթե նշված ժամկետում հնարավոր է լինում ամբողջացնել, ապա տվյալ անձը գրանցվում է որպես թեկնածու, եթե ոչ, նրա անունը հանվում է ցուցակից: Մեր ցուցակում է նաև Անդրիաս Ղուկասյանը, ով այս պահին քաղբանտարկյալ է, բայց, բարեբախտաբար, նրա թղթերը նորմալ են»:
3341 | 2
Facebook