Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սոմալիի մայրաքաղաքում պայթյունի հետևանքով առնվազն 39 մարդ է զոհվել

15:05, երկուշաբթի, 20 փետրվարի, 2017 թ.
Սոմալիի մայրաքաղաքում պայթյունի հետևանքով առնվազն 39 մարդ է զոհվել

Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյի հարավային հատվածում ուժեղ պայթյուն է որոտացել, որին զոհ է գնացել, ըստ Reuters-ի տվյալների, 39 մարդ: Վիրավորների թիվը գերազանցում է 50-ը:
     Սա երկրում նոր նախագահ ընտրելուց հետո առաջին նման հարձակումն է:
     Հարձակման պատասխանատվությունը դեռևս ոչ ոք չի ստանձնել, սակայն իսլամիստական «Աշ Շաբաբ» ծայրահեղական կազմավորման առաջնորդը նախկինում հայտարարել է, որ նորընտիր նախագահի համախոհներն իրենց նոր թիրախը կդառնան, փոխանցում է BBC-ին:
     Ինքը, նախագահը, ահաբեկչություն է որակել հարձակումն ու մեղադրել «Աշ Շաբաբ» կազմավորմանը:

8496 | 0
Facebook