«Ստացվում է` ՀՀ ցանկացած քաղաքացու Բելառուսում կարող են ձերբակալել ու արտահանձնել Ադրբեջանին». կարծիքներ` Լապշինին Բաքու արտահանձնելու մասին
Ինչպես արդեն հայտնի է, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բավարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խնդրանքը՝ Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու վերաբերյալ: Այս գիշեր հատուկ չվերթով Լապշինին տեղափոխել են Բաքու, որտեղից նրան հատուկջոկատայինների ուղեկցությամբ տարել են մեկուսարան: Նշենք, որ Ադրբեջանը մտադիր է էր իր քրեական օրենսգրքի 281.2 (պետությունների դեմ հրապարակային կոչեր) և 318.2 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով քրեական պատասխանատվության ենթարկել բլոգերին: Լապշինի ապօրինի արտահանձնումն Ադրբեջանին այս օրերին համացանցում բուռն արձագանք է գտել: |
Նիկոլայ Բաղդասարյան, փաստաբան
ԼՂՀ այցելած բլոգեր Ալեքսանդր Լապշինին արտահանձնեցին Ադրբեջանին: Հայաստանը պետք է համարժեք արձագանքի Բելառուսին: Սա անօրինական որոշում է և հակասում է Եվրոպական Կոնվենցիայի 3-րդ հոդվածի պահանջներին, քանի որ Ալեքսանդր Լապշինը հանդիսանում է Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի և վտանգ կա իր անձի նկատմամբ բռնությունների գործադրման: Ստացվում է, որ ՀՀ քաղաքացին ևս կարող է հանձնվել Ադրբեջանին: |
Ստյոպա Սաֆարյան, քաղաքական վերլուծաբան
Բելառուսում Հայաստանի դեսպանը պետք է խայտառակ ձևով հեռացվի համակարգից։ |
Գագիկ Համբարյան, քաղաքագետ
Բաքվում սկսվում է «Լապշին-շոուն»: |
Տիգրան Բալայան, ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ
Ալեքսանդր Լապշինի հետապնդումը, Ադրբեջան նրա արտահանձնումը խոսքի ազատության և ազատ տեղաշարժի, մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն ոտնահարում է, որը կրկին անգամ ի ցույց է դնում բռնապետության և ժողովրդավարության միջև առկա խորը անդունդը։ Միանշանակ է, որ քաղաքական, հասարակական, մշակութային գործիչների, լրագրողների, զբոսաշրջիկների հոսքը Արցախ չի կանգնելու, այլ բազմապատկվելու է: |
Ոսկան Սարգսյան, լրագրող
Հատուկ չվերթով բլոգեր Լապշինին Մինսկից տեղափոխել են Ադրբեջան: Բելառուսը պայմանագրով Հայաստանին դաշնակից է, սակայն Լուկաշենկոն այդ քայլով Հայաստանի ու Արցախի հանդեպ թշնամական քայլ կատարեց: Նա երևի մոռացել է, որ իր Կոլյա տղայի հետ օրերով Ծառուկյանի տանը հյուրընկալվել է: Հայաստանը պետք է կոլխոզի նախկին նախագահ Լուկաշենկոյին ցույց տա իր տեղը: Դա կարող է լինել դիվանագիտական նոտա, կամ էլ բելառուսական ապրանքների, մասնավորապես՝ տրակտորների բոյկոտ: |
Արա Պապյան, քաղաքագետ
Էն որ ասում են, իբր ՀՀ-ն չի կարող Լապշինով զբաղվել, որովհետև ՀՀ քաղաքացի չէ, սուտ է: 2001-ից զբաղվել եմ Կանադայի բանտում ահաբեկչություն հոդվածով նստած երեք սիրիացի հայերի ճակատագրով: Կանադացիները միանգամայն հանգիստ ու հասկացողությամբ են վերաբերել այդ հարցին: |
Հայրապետ Արիստակեսյան, վերլուծաբան
Լուկաշենկո հա Լուկաշենկո: Էդ մարդը նավթի դիմաց մարդ է ծախում: Որ մեր անասունները լեզուները քամակներն են մտցրել, ո՞վ է մեղավոր: Մեր ԱԳՆ-ն ի՞նչ արեց, նախագահականն ի՞նչ արեց, որ այդ առևտուրը կանխի, ի՞նչ միջոցներ ձեռնարկեց: Էշերին հանել ենք գահին ու ուրիշներից ենք բողոքում: Նախագահ կոչված անասունի մակարդակով ձայն բարձրացվե՞ց: Միջազգային կառույցներ ոտքի հանվեցի՞ն: Սփյուռքի միջոցով համաշխարհային աղմուկ բարձրացնելու փորձ արվե՞ց: Ի՞նչ արվեց, Ի՞նչ: Եթե մեր ազգի գլխին տավար է նստած ու էդ տավարի քամակն էլ նույն ազգի ոստիկաններն են ամեն գնով պահում: Ով ինչ ուզի էս ազգի գլխին կանի: Արցախի իշխանությունների կողմից ի՞նչ արվեց: Բացարձակապես ոչինչ: Բա էլ ո՞ր մի լրագրողը կգա Արցախ ու Արցախի մասին հայանպաստ որևէ բան կնկարահանի: Իհարկե ոչ մեկը, երբ գիտե, որ հօգուտ ում անում է, նա դա չի գնահատում: |
Վահե Առաքելյան, օգտատեր
Ասում են` Իսրայելի զինծառայողը հայտնվելով գերության մեջ, պարտավոր է թշնամուն հայտնել բոլոր այն ռազմական գաղտնիքները, որոնց տիրապետում է: Սա ամրագրված է իրենց զինվորական կանոնագրերում և ցանկացած զինծառայող գիտի ու սրբությամբ պահպանում է այն, և Աստված չանի, եթե իսրայելական զինվորը մահանա գերության մեջ: Իսրայելը նման դեպքերում իրեն կարող է թույլ տալ հողին հավասարացենել թշնամու մի ամբողջ զորագունդ, իսկ երբեմն էլ խաղաղ բնակչությամբ բնակավայրեր... Ինչո՞ւ, որովհետև իր զինվորն արել է ամեն ինչ` ողջ մնալու համար: |
Վահագ Ռաշ, երգիչ
Իմ կարծիքը բելոռուսի կողմից Լապշինի արտահանձնելու մասին։ Այս ամենը ինձ թվում է լավ էլ սարքած սցենար էր` սկսած Լապշինի ադրբեջան այցից .. ինչու՞ հենց ինքը, այդ ինչպե՞ս հաջողացրեց այցելել բաքու աննկատ: Սրանով ադրբեջանը աշխարհին ուզում է ցույց տա, որ ինչ կլինի յուրաքանչյուրի հետ, եթե այցելեն Արցախ, այստեղից միայն մի հետևություն կարելի է անել, որ մենք այնքան թույլ ենք միջազգային հարթակներում, այնքան վարկաբեկված, որ մեր սպային սպանած տականքին հանձնում եմ ադրբեջան հետո հերոսացնում, դրա համար ոչինչ չի կիրառվում նրանց նկատմամբ .. Ու Ձեզ թվում է, որ այս ամենը չի՞ արվել իսրայելի ու ռուսաստանի թեթև ձեռքո՞վ, այսինքն 2 պետություններն էլ բելոռուսի հետ միասին հասկացրեցին, որ ադրբեջանը ունի կշիռ, իսկ մենք ոչինչ դեռ չունենք Արցախի համար արած` միջազգային հարթակներում, ու ընդհանրապես Հայաստանը ահավոր վարկաբեկված է իր կաշառակեր ու թալանչի ղեկավարների ու հոտած կառավարման համակարգի շնորհիվ։ Ու պետք չէ այստեղ մեղավորներ փնտրել, մենք յուրաքանչյուրս ունենք մեր մեղքի չափաբաժինը, քանի որ ամեն մեկս մտածում ենք միայն մեր ու մեր նեղ շրջապատի մասին.. միայն օրհասական պահերին ենք միավորվում, բայց մի օր դա կարող է շատ ուշ լինել .. |
Տիգրան Խզմալյան, կինոռեժիսոր
Լապշինի դեպքը որքան էլ խայտառակ է, այնքան էլ բնորոշ ցանկացած բռնապետությանը, իսկ նա հայտնվեց միանգամից ՉՈՐՍ բռնապետի արանքում՝ Ալիեւ, Լուկաշենկո, Պուծին եւ Սարգսյան: Նրանցից ամեն մեկը խաղում է իր խաղը եւ դեռ հասկանալ է պետք, թե որն է ամենասարսափելին: Մի բան ինձ թվում է կարեւոր ՝ Լուկաշենկոն օգտագործում է Լապշինին ոչ թե Հայաստանի դեմ՝ մենք նրան չենք էլ հետաքրքրում, ՀՀ պարզապես գոյություն էլ չունի նրա հաշվարկներում: Լապշինը խաղադրույք է Պուծինի հետ Լուկաշենկոյի խաղում, չէ որ Լապշինը ՌԴ քաղաքացի է եւ մի քանի օր առաջ հենց ՌԴ օմբուդսմեն Մոսկալկովան պաշտոնապես բողոքել էր ՌԴ քաղաքացի Լապշինի հանդեպ Բելառուսի նման վարվելաձեւի դեմ, ասելով, որ ՌԴ սահմանադրությունը արգելում է ՌԴ քաղաքացիների արտահանձնումը այլ երկրներին, իսկ ՌԴ ու Բելառուսի միջեւ ընդհանուր պետության համաձայնագիր է գործում, ուստի Լապշինը պետք է փոխանցվի Ռուսասատնին: Սակայն Լուկաշենկոն հենց այս օրերին զգաց ռուսական ներխուժման կամ որեւե այլ միջամտության վտանգը եւ օգտագործեց ՌԴ քաղաքացի Լապշինին իբրեւ քավության նոխազ՝ իր ինքնուրույնությունը Պուծինին ցուցադրելու համար: Պուծինն անպայման կօգտագործի այս խայտառակության ՛՛մարդասիրական՛՛ կողմըն հակաբելառուսական իր խաղում, իսկ մեզ մնում է հարց տալ՝ ինչու՞ է այդքան լուռ պաշտոնական Երեւանը: Արդյո՞ք Արցախ այցելած Լապշինը կամ մեկ այլ օտարերկրյա քաղաքացին գոնե դիվանագիտական աջակցության իրավունք չունի ՀՀ-ի կողմից: Լռության պատճառը այն է, որ մարդու իրավունքներից չի կարող ու իրավունք չունի խոսելու մի երկիր, որը ոտնահարում է սեփական քաղաքացիմների իրավունքները, որը կեղծում է քվեարկությունները, որը տասնյակ քաղբանտարկյալներ է պահում բանտերում եւ հարյուրավոր գող ու մարդասպան՝ իշխանական աթոռներում: Եւ ահա ինչու Լապշինի խնդիրը լուծվելու է ոչ թե այս չորս տարբեր տրամաչափի բռնակալների կողմից, այլ բոլորովին այլ՝ հինգերրորդ պետության ջանքերով՝ Իսրայելի: Բարեբախտաբար, Լապշինն ունի նաեւ իսրայելական քաղաքացիություն եւ հենց այդ պետությունն է սուս ու փուս ազատագրելու իր քաղաքացուն մոտ օրերս: Որովհետեւ այդ պետությունը հազար ահաբեկիչ է փոխանակում իր մեկ զինվորի դիմաց: Որովհետեւ այդ պետությունը սեփական նախագահին բանտարկում է բռնաբարության, իսկ վարչապետին կաշառակերության համար: Որովհետեւ այնտեղ պետությունն է մարդու ծառա, այլ ոչ թե մարդիկ՝ պետության: Լապշինին տոկունություն: |